Զաք Սնայդերը որոշել է օգտագործել իր կարանտինյան օրերը և վերանայել իր «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» ֆիլմը եւ երկրպագուներին տալ իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները: Ավելի քան երեք ժամ ռեժիսորը մեկնաբանում է այն, ինչ կատարվում է ֆիլմում եւ բացահայտում է այն բոլոր հղումները, որոնք նա ներդրել է այնտեղ:
Օրինակ, նա պատմել է Լեքս Լյութերի և Պրոմեթևսի նմանությունների մասին, քանի որ երկուսն էլ ձգտում են հանձնել աստվածների գաղտնի գիտելիքները մարդկանց: Բացի այդ, նա բացահայտել է, որ գեներալ Սնոուվիկը Մարսիացի որսորդ էր, որը կոմիքսներում «Արդարության լիգայի» անդամ է:
Սնայդերը նաեւ բացատրել է, որ Ջիմի Օլսենի մահը եւս հինգ սիքվելների արմատ էր, որոնց եզրափակիչում Բեթմենը կվերադառնար: Իսկ հայտնի «Բեթմենի երազը» իրականում ոչ թե երազ էր, այլ զուգահեռ իրականության մի մաս:
Հիշեցնենք, որ ֆիլմը թողարկվել է 2016 թվականին, որից հետո Զաք Սնայդերը ստանձնել է «Արդարության լիգայի» ռեժիսորի դերը, սակայն չի կարողացել նախագիծն ավարտել ընտանիքում խնդիրների պատճառով: Վերջնական տարբերակը մեծ ձախողում է դարձել ստուդիայի համար եւ հիասթափեցրել է երկրպագուներին, այդ պատճառով վերջին տարիներին բոլորը, ներառյալ ռեժիսորին, կոչ են անում թողարկել «Սնայդերի մոնտաժը»: Ցավոք, փորձերն այդպես էլ հաջողությամբ չպսակվեցին: