10 տարի անց մեծ էկրաններին վերադառնում է «Բարի գալուստ Զոմբիլենդ» ֆիլմի երկար սպասված շարունակությունը: Եվ սպասումներն իզուր չէին:
Նախագծի հիմնական թիմը վերադարձել է սիքվելում, ներառյալ ռեժիսոր Ռուբեն Ֆլյայշերին եւ սցենարիստներ Ռեթ Ռիզին եւ Փոլ Վերնիկին, որոնք այս ընթացքում հասցրել են աշխատել «Դեդփուլի» վրա: Դերասանական կազմը նույնպես վերադարձել է, եւ նրանք կրկին ներդաշնակորեն նայվում են իրար կողք:
Ժապավենը հիշեցնում է, որ առաջին մասը դուրս է եկել հեռավոր 2009 թվականին եւ դա վերաբերում է ոչ միայն կատակներին, այլեւ ընդհանուր մթնոլորտին: Սա ճիշտ հունի մեջ ընկած նոստալգիա է, օրիգինալ (եւ ոչ գռեհիկ) հումորով եւ հրաշալի հերոսներով: 2009 թվականի ֆիլմը լայն հանդիսատեսին դուր եկավ պուպսիկ կերպարների, ոճի և լավ կատակների շնորհիվ:
Եթե առաջին ֆիլմը ռոուդ-մուվի էր եւ պատմում էր այն մասին, թե ինչպես չորս վերապրածներ միավորվեցին յուրահատուկ ընտանիք կազմելով, փորձելով գոյատեւել զոմբիներով բնակեցված աշխարհում, ապա սիքվելում խոսքը գնում է այն մասին, թե ինչպես պահպանել այս ընտանիքը:
Սյուժեի համաձայն՝ անցած տասը տարիների ընթացքում հերոսներն իսկական ընտանիք են դարձել, նրանց հաջողվում է վերականգնել նորմալ կյանքի գոնե մի նմանություն: Կերպարները բնակություն են հաստատում Սպիտակ տանը եւ զվարճանում են…
Հատուկ գրիմի բաժնի ղեկավար Թոնի Գարդները նորեկ չէ զոմբիներ ստեղծելու հարցում: Նա մշակել է առաջին ֆիլմի համար զոմբիների կերպարը եւ տրամաբանական կլիներ ենթադրել, որ նրան կվստահեն կատարելագործված զոմբիների ստեղծումը: Սիքվելը նոր մակարդակի բերելու համար կինեմատոգրաֆիստները որոշել են մտածել ոչ միայն գլխավոր հերոսների, այլ նաև զոմբիների պատմության զարգացման մասին:
Ֆիլմի սկզբից սյուժեն փորձում է առաջարկել ինչ-որ նոր բան, սակայն շատ վաղ փոշմանում է: Սփոյլեր չի լինի եթե ասեմ, որ միակ նորությունը դա զոմբիների նոր տեսակն է T-800: Ֆիլմը իսկզբանե չուներ «ճարագի աղբյուրը հայտնաբերերլու» միտում, երկրորդ մասը նույպես ոչ մի միտում չունի: Մեզ ներկայացնում են նույն կերպարներին, նույն իրավիճակի մեջ նոր խնդիրներով:
«Զոմբիլենդ. Ստուգիչ կրակոց» ֆիլմի ամբողջ հումորային հիմքում կարծես ընկած էր «Բարի գալուստ Զոմբիլենդ» կինոնկարը: Համենայն դեպս սա շատ լավ կատակերգություն է ի համեմատ այս շաբաթ թողարկվող ֆիլմերի:
«Զոմբիլենդ. Ստուգիչ կրակոց» կինոնկարը կարող եք դիտել կինոթատրոններում հոկտեմբերի 24-ից: