Մի քանի տարի առաջ Ջոնի Դեփը աղմուկով բաժանվել է կնոջից՝ Էմբեր Հերդից: Այն ժամանակ, ամուսնալուծության գործընթացի ժամանակ սոցցանցերի շատ օգտատերեր կանգնել էին դերասանուհու կողքին՝ հավատալով նրա այն խոսքերին, թե Դեփն իրեն հարվածել է: Սակայն DailyMail-ի՝ 2020 թվականի հունվարի 31-ի հրապարակումից հետո իրադրությունը կտրուկ փոխվել է. այժմ պարզ է դարձել, որ այդ ամբողջ ընթացքում Դեփին անարդարացիորեն մեղադրել են ընտանեկան բռնության եւ աբյուզի համար:
Բանն այն է, որ օրերս բրիտանական պարբերականի տրամադրության տակ են հայտնվել ձայնագրություններ, որոնք արվել են դեռ 2015 թվականին թերապեւտիկ շրջանի ժամանակ: Այդ ժամանակ մասնագետի մոտ ամուսինները փորձել են բարձրաձայն խոսել միմյանց նկատմամբ բոլոր դժգոհություննրի մասին՝ հատկապես բուռն վիճաբանությունից հետո: Եվ այո, ձայնագրությունում Հերդը անսպասելիորեն խոստովանում է, որ ինքն է ծեծել ամուսնուն՝ «Ես ցավում եմ, որ քեզ չեմ ապտակել, ես հարվածել եմ քեզ, բայց չեմ ծեծել… Ես չգիտեմ, թե ինչպես այդպես ստացվեց ու ես հարվածեցի, բայց քեզ հետ ամեն ինչ լավ է, ես ցավ չեմ պատճառել քեզ, ես ուժեղ չեմ հարվածել ձեզ»:
Դեփը, դատելով ձայնագրությունից, այդ պահին շատ էր վախեցել՝ «Չէ որ ես գնացի [տնից] անցյալ գիշեր… Ես չէի կարող հաշտվել այն մտքի հետ, որ կարող է լինել էլ ավելի ֆիզիկական ահաբեկչություն միմյանց նկատմամբ: Եթե մենք շարունակեինք, ամեն ինչ շատ վատ կլիներ: Սիրելիս, ես քեզ արդեն ասել էի: Ես շատ վախեցա, ինձ թվում էր, որ ամեն ինչ կարող է հասնել հանցագործության: […] Այդ ես չէի, ով ափսեներ և թավաներ էր շպրտում»: