Կալիֆորնիայի քրեական օրենսգրքի համաձայն՝ դերասանուհի Էմբեր Հերդը կարող է երեք տարով ազատազրկվել, եթե նրա նախկին ամուսնու՝ Ջոնի Դեփի փաստաբաններին հաջողվի դատարանում պարզել, որ իր ներկայացված ապացույցները կեղծվել են:
Խոսքը կապտուկների մասին է, որոնք իբր թողել է Դեփը նախկին ամուսինների միջեւ ծեծկռտուքի ժամանակ, որոնք Հերդը դատարանին ներկայացրել է 2016 թվականին: Դերասանի պաշտպանության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ ծեծը հասցվել է հենց Հերդը ինքն իրեն:
Դա ապացուցելու համար Դեփի փաստաբանները պահանջել են գործով որպես վկա ներգրավել դերասան Ջեյմս Ֆրանկոյին, որը Հերդին տեսել էր Դեփի ենթադրյալ հարձակումից անմիջապես հետո: Ինքը Ֆրանկոն համաձայնել է ցուցմունք տալ միայն լիակատար գաղտնիության պայմաններում եւ հայտարարել է, որ իր հարցաքննության վերծանումների արտահոսքի դեպքում նա լուրջ փոխհատուցում կպահանջի:
Բացի այդ, Դեփի պաշտպանության ներկայացուցիչները ցանկացել են հարցաքննել Tesla ընկերության սեփականատեր Իլոն Մասկին, որը հարաբերությունների մեջ է եղել Հերդի հետ:
«Մենք հետաքրքրված ենք Ջեյմս Ֆրանկոյի եւ Իլոն Մասկի վկայություններով, քանի որ մենք ունենք ապացույցներ, որ նրանք տեսել են Էմբեր Հերդի դեմքը այն օրերին եւ գիշերները, երբ նա պնդում էր, որ պարոն Դեփը հարվածել է նրան 2016 թ. մայիսի 21-ին, եւ երբ նա գնաց դատարան «նկարած» կապտուկներով», – ասաց փաստաբան Ադամ Ոլդմանը:
Ոլդմանի հիշատակած ապացույցներն են Դեփի տան անվտանգության համակարգի նկարահանված նյութերը: Նրանց վրա երեւում է, որ մայիսի 21-ին Հերդը ուշ երեկոյան վերելակում դիմավորել է Ֆրանկոյին: Առաջին հարկում դերասանուհին լքել է խցիկը եւ շուտով վերադարձել է այնտեղ Ֆրանկոյի հետ: Հենց վերելակում երկուսն էլ կանգնած էին անկյունում, որն իրենից «կույր կետ» էր ներկայացնում դիտարկման տեսախցիկի համար: