Հայտնի է դարձել, որ Էմմա Սթոունը և Ռեյֆ Ֆայնսը կխաղան «Նեբրասկայի» և «Ժառանգների» ռեժիսոր Ալեքսանդր Փեյնի մոտ:
«Մենյու» անվանումով ֆիլմը կլինի կատակերգության և հորորի խառնուրդ: Գործողությունը ծավալվում է կղզում, ուր մեկնում է երիտասարդ զույգ նրբաճաշակ ռեստորան այցելելու համար: Սակայն բացառիկ ճաշատեսակներով ճաշացանկի փոխարեն հերոսներին անսպասելի անակնկալներ են սպասվում շեֆ-խոհարարից:
Սցենարը գրել են Սեթ Ռեյեսը («Ուշ գիշեր Սեթ Մայերսի հետ») և Ուիլ Թրեյսին («Սոխային նորություններ»): Պրոդյուսերներն են Ուիլ Ֆերելը և Ադամ Մակքեյը: