«Գաղտնի կյանք» ֆիլմով կինոասպարեզ վերադառնալուց հետո (պրեմիերան տեղի է ունեցել Կաննի կինոփառատոնում) ռեժիսոր Թերենս Մալիքն ակտիվորեն աշխատում է հաջորդ ֆիլմի վրա:
«Վերջին մոլորակ» (The Last Planet) անվանումով ժապավենը պարունակում է հատվածներ Հիսուս Քրիստոսի կենսագրությունից դիտարկված ավետարանական առակների պրիզմայով: Դեռեւս հայտնի չէ, թե արդյոք դա կլինի խաղային կինոնկար, թե վավերագրական: Իտալական աղբյուրները հայտնում են, որ նկարահանումներն ընթանում են արդեն մի քանի շաբաթ:
Հիմնական լոկացիաները գտնվում են Անցիո քաղաքում, Tor Caldara արգելոցի մոտ: Անցիո քաղաքի քաղաքապետը հաստատել է տեղեկությունը, հայտարարելով հայտարարության մեջ՝ «Սա անհավատալի պատիվ է քաղաքի համար՝ ընտրվել ժամանակակից մեծագույն ռեժիսոր եւ համաշխարհային մեծության նկարիչ Թերենս Մալիքի կողմից»:
«Գաղտնի կյանքը» վերջին Կաննում արժանացել է էկումենիկ (քրիստոնեական) ժյուրիի մրցանակին եւ քննադատների կողմից ստացել բազմաթիվ դրական արձագանքներ: Գրախոսականները Մալիքի ժապավենը լավագույնն են համարել «Կենաց ծառի» թողարկումից ի վեր: Ամերիկյան վարձույթի համար նկարը ձեռք է բերել Fox Searchlight ստուդիան. Հայաստանում թողարկման ամսաթիվը դեռ հայտնի չէ: