Համացանցում հայտնվել է ամերիկացի երգչուհի Բիլի Հոլիդեյի (Էլեանոր Ֆեյգանի իսկական անունը) մասին կենսագրական ֆիլմի թրեյլերը, որը ստացել է «Միացյալ Նահանգները ընդդեմ Բիլլի Հոլիդեյի» (The United States vs. Billie Holiday) անվանումը:
Ֆիլմում գլխավոր դերերը կատարել են Անդրա Դեյը, Թրեվանտե Ռոդսը և Գարեթ Հեդլունդը: Ռեժիսորն է Լի Դենիելսը («Կայսրություն»):
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է փետրվարի 26-ին Hulu հարթակում:
Բիլլի Հոլիդեյը ԱՄՆ-ի ամենահայտնի ջազային վոկալիստուհիներից մեկն է, որը մեծապես ազդել է ջազային վոկալի զարգացման վրա իր ինքնատիպ երգելու ոճով: Երգչուհու ունեցել է բարդ ճակատագիր՝ թմրանյութերի հետ կապված խնդիրների և իշխանությունների մշտական վերահսկողության պատճառով: