Fox Searchlight Pictures կինոընկերությունը թողարկել է Նոա Հոուլիի («Ֆարգո», «Լեգիոն») «Լյուսին երկնքում» գիտաֆանտաստիկ դրամայի դեբյուտային թիզերը, որը ռուսական վարձույթում ստացել է «Գունատ կապույտ կետ» անվանումը: Գլխավոր դերերում՝ Նատալի Փորտման, Դեն Սթիվենս, Ջոն Հեմ, Զազի Բիտց:
Սյուժեն ծավալվում է կին տիեզերագնացի շուրջ, որը երկիր է վերադառնում երկարացված տիեզերական առաքելությունից հետո: Սակայն ժամանակի ընթացքում նա հասկանում է, որ ինչ-որ բան սխալ է ընթանում: Ֆիլմի սցենարը գրել է Նոյ Հոուլին Բրայան Ս. Բրայանի հետ համահեղինակությամբ:
Ֆիլմի պրեմիերան սպասվում է արդեն այս տարի: