Նոյեմբերի 7-ին մեծ էկրան կբարձրանա Յուսուպ Ռազիկովի «Սուսերով պարը» ֆիլմը:
«Սուսերով պարը» աշխարհի ամենակատարվող ստեղծագործություններից մեկի ստեղծման պատմությունն է, որը Արամ Խաչատրյանը գրել է ընդամենը ութ ժամում: Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1942 թվականին՝ Մոլոտով քաղաքում (Պերմ), որտեղ կոմպոզիտորը տարհանման մեջ է գտնվում Կիրովի անվան Լենինգրադի օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի հետ (Մարինյան թատրոն):
Ֆիլմի հայկական պրեմիերան կայացել է 2019 թվականի հուլիսին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում: