Դիեգո Լունան վերադառնում է «Նարկո. Մեքսիկա» սերիալի թիզերում: Սերիալը հանդիսանում է «Նարկո. Մեքսիկա» սերիալի երկրրդ եթերաշրջանը: Ամբողջական սերիալի պրեմիերան կկայանա Netflix հարթակում հունվարի 13-ին:
Ի սկզբանե սերիալը մտածվել է որպես հիմնական «Նարկոյի» չորրորդ եթերաշրջան, որը թողարկվել է 2015 թվականից: Հետագայում պրոդյուսերները որոշել են նոր կերպարներ ստեղծել, իսկ բուն նախագիծը վերագործարկել:
Լունան մարմնավորում է Ֆելիքս Գալարդոյին, որը հայտնի մեքսիկացի թմրաբարոն է, որը փորձում էր միավորել ամենատարբեր առեւտրականներին եւ թմրավաճառներին եւ կայսրություն կառուցել: Զուգահեռաբար ԱՄՆ-ից Մեքսիկա է ժամանում թմրանյութերի դեմ պայքարի գործակալ Կիկի Կամարենան (Մայքլ Պենյա): Երկու հակամարտող կողմերի միջեւ լարվածությունը մեծանում է: