YouTube-ի AppleTV ալիքում թիզերից հետո հրապարակվել է «Առավոտյան շոու» դրամայի, նոր սթրիմինգային ծառայության դեբյուտային նախագիծի առաջին թրեյլերը:
Գլխավոր դերերում են «Էմմի»-ի դափնեկիրներ Ջենիֆեր Էնիսթոնը եւ Սթիվ Կարելը եւ «Օսկարի» դափնեկիր Ռիզ Ուիզերսփունը:
The Morning Show-ի կենտրոնում են առավոտյան հեռուստաշոուի ինտրիգներն ու անդրկուլիսները, որոնց կրքերը թեժացավ սեռական ոտնձգությունների հետ կապված սկանդալի ֆոնին Կարելի կերպարի գործից դուրս գալու եւ նորեկի թիմ գալը (Ուիզերսփուն):
Սերիալի հեղինակներն են Քերի Էրինը և Միմի Լեդերը: Էնիսթոնը եւ Ուիզերպունը, որոնք արդեն աշխատել են իրար հետ «Ընկերներ» սերիալի ժամանակ, համապրոդյուսերներ են:
Տասը դրվագներից բախկացած առաջին եթերաշրջանի պրեմիերան կկայանա աշնանը: