Մարտին Սկորսեզեի էպիկ երեք ու կես ժամ տևողություն ունեցող «Իռլանդացին» Օսկարի խոսակցությունների առաջատարն է, քանի որ սեպտեմբերին Նյու Յորքի կինոփառատոնում իր համաշխարհային պրեմիերան էր: Ֆիլմը ծնվել է Սթիվեն Զաիլյանի 145-էջանոց սցենարի շնորհիվ, ով չորս անգամ առաջադրվել է Օսկարի, ով 1994 թվականին «Օսկար» մրցանակի է արժանացել Սթիվեն Սփիլբերգի «Շինդլերի ցուցակի» համար: Այս կինոնկարը կրկին միավորեց սցենարիստին և ռեժիսորին ում համատեղ ջանքերով ստեղծվել է «Նյու Յորքի ավազակախմբերը» ժապավենը:
Զաիլյանը «Իռլանդացուն» ադապտացրել է 2004 թվականի Չարլզ Բրանդտի «I Heard You Paint Houses» գրքից: Սյուժեն պատմում է Ռասել Բուֆալինոյի (Ջո Պեշիի) վրա աշխատող քիլերի Ֆրենկ Շիրանի (Ռոբերտ Դե Նիրոյի) մասին, որը հայտնվում է Բուֆալինոյի եւ արհմիութենական ղեկավար Ջիմի Հոֆայի (Ալ Պաչինո) շահերի միջեւ:
«Իռլանդացին» արդեն առաջադրվել է «Ոսկե Գլոբուսին», իսկ ֆիլմը Լավագույն կինոնկարի համար մրցանակներ է ստացել National Board of Review-ի եւ New York Film Critics Circle-ի կողմից: Ֆիլմը ունեցել է 27-օրյա թատերական ցուցադրություն, որը սկսվել է նոյեմբերի 1-ին:
Կարդացեք «Իռլանդացին» ֆիլմի ամբողջական սցենարը: