Հուլիսի 13-ին հայտնի է դարձել, որ Ջեյմս Բոնդի մասին 25 ֆիլմում, որի նկարահանումները կատարվում են Իտալիայում եւ Մեծ Բրիտանիայում, գլխավոր դերը կխաղա դերասանուհի Լաշանա Լինչը: Նա կհայտնվի որպես նոր կերպար, որը կստանա Բոնդի համարը նրա MI6-ից հեռանալուց հետո, – հաղորդում է Daily Mail-ը: Ֆիլմի հեղինակներից մեկը Ֆիբի Ուոլեր Բրիջն է: Նա հայտնի է իր ֆեմինիստական հայացքներով եւ կարող էր ազդել նման որոշման վրա:
Բոնդին դեռ կմարմնավորի Դենիել Քրեյգը: Ըստ սյուժեի, նա մեկնում է Յամայկա հանգստանալու, սակայն ավելի ուշ վերադառնում է եւ միանում է հետաքննությանը նոր զուգընկերուհու հետ միասին: Զուգընկերուհին գրավում է Բոնդին, եւ նա նրա վրա է փորձարկում գայթակղության իր հնարքները: Հերոսուհուն դա չի հետաքրքրում: Առնվազն սկզբում: