Ներկայումս մշակման մեջ է գտնվում Ռիդլի Սքոթի նոր նախագիծը, որը կպատմի Մաուրիցիո Գուչիի սպանության մասին: Ինչպես հաղորդում է The Hollywood Reporter պարբերականը, MGM ստուդիան գնել է կինոթատրոններում Ֆիլմի թողարկման իրավունքը, իսկ ֆիլմում գլխավոր դերը կկատարի Լեդի Գագան:
Սյուժեն հիմնված կլինի Սառա Գեյ Ֆորդենի կենսագրական վեպի վրա, իսկ սցենարի վրա կաշխատի Ռոբերտո Բենտիվենան: Սյուժեի կենտրոնում հայտնվելու է հայտնի Gucci բրենդի հիմնադրի թոռան՝ Պատրիցիա Ռեջանիի կինը: Մաուրիցիո Գուչիի կինը հայտնվել է մեծ սկանդալի կենտրոնում, երբ սեփական ամուսնու սպանությունը պատվիրել է ամուսնալուծությունից հետո:
Ֆիլմի աշխատանքները կսկսվեն այն բանից հետո, երբ Սքոթը կավարտի «Վերջին մենամարտ» կինոնկարը: Ելքը նախատեսված է 2021 թվականի նոյեմբերին: