Հայտնի ֆրանսիացի ռեժիսոր եւ պրոդյուսեր Լյուկ Բեսոնը բանակցություններ է վարում սնանկացման եզրին գտնվող EuropaCorp ստուդիայի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը վաճառելու շուրջ: Ինչպես հաղորդում Է The Hollywood Reprter պարբերականը, հավանական գնորդ եւ պոտենցիալ ներդրող կարող է հանդես գալ Pathe ընկերությունը:
«Pathé-ն հետաքրքրություն է հայտնել EuropaCorp-ի կապիտալում մասնաբաժնի հնարավոր ձեռքբերման հարցում: Պարտադիր ուժ չունեցող շահագրգռվածության այս արտահայտությունը ենթակա է իրականացման՝ մի քանի պահանջների պահպանման պայմանով, մասնավորապես՝ խմբի առկա պարտքերի վերակազմավորման մասին համաձայնագրի կնքման պայմանով», – ասված է պաշտոնական հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ EuropaCorp-ն փրկության ուղիներ է որոնում Լյուկ Բեսոնի «Վալերիան եւ հազարավոր մոլորակների քաղաքը» գիտաֆանտաստիկ էպոսի վարձույթի դուրս գալու ժամանակներից ի վեր, որը տապալվել է համաշխարհային վարձույթում: Ֆիլմի բյուջեն գնահատվում էր 177 մլն դոլար, ինչը նրան դարձրել է ամենաթանկ ֆրանսիական ֆիլմը, իսկ հավաքները կազմել են բավականին համեստ 225 մլն դոլար:
Ստուդիան սնանկությունից պաշտպանվելու վեցամսյա շրջան է մտել 2019 թվականի մայիսի 13-ին: