New York Magazine-ին տված հարցազրույցում «Մատրիցայում» Մորֆեուսի դերակատար Լոուրենս Ֆիշբորնը հայտարարել է, որ իրեն չեն դիմել ֆրանշիզ վերադառնալու եւ չորրորդ ֆիլմում մասնակցելու համար: Այս մասին տեղեկացնում է The Wrap-ը:
«Ինձ չեն հրավիրել: Գուցե դա ինձ դրդի գրել եւս մեկ պիես (Ֆիշբորնը նաեւ հայտնի է որպես դրամատուրգ – խմբ.): Մաղթում եմ նրանց ամենայն բարիք: Հուսով եմ, ֆիլմը հիանալի կլինի», – ասել է Ֆիշբորնը:
Հարցազրույցի համար Ֆիշբորնը բնօրինակ եռերգության դերը նկարագրել է որպես «որով ես միշտ կհիշվեմ»: Նա նաեւ Մորֆեուսին համեմատել է Դարթ Վեյդերի, Օբի Վան Քենոբիի, Բրյուս Լիի եւ Մուհամեդ Ալիի հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մատրիցա 4»-ի ռեժիսոր Լանա Վաչովսկին պատրաստվում է ներգրավել երիտասարդ Մորֆեուսին: Այժմ ֆիլմի դերասանական կազմի մեջ մտնում են Կիանու Ռիվզն, Քերրի Էն-Մոսը, Նիլ Պատրիկ Հարիսը, Պրիանկա Չոպրան եւ Յահյա Աբդուլ-Մատին II-ը: Չորրորդ մասի պրեմիերան նախատեսված է 2022 թվականի ապրիլի 1-ին։