Հուլիսի 8-ին Տորոնտոյի կինոփառատոնը համերաշխության պաշտոնական նամակ է հրապարակել երեք այլ միջազգային կինոփառատոների՝ Նյու Յորքի, Վենետիկի և Տելուրիդայի հետ, որոնք միավորվել են ի պաշտպանություն կինոարվեստի: Յուրաքանչյուր կազմակերպություն պարտավորվել է համագործակցել, տեղեկատվություն փոխանակել և աջակցել միմյանց նշանակալի միջոցառումների անցկացմանը:
«Մեր բոլորի կողմից սիրված արվեստի ձևը ճգնաժամի մեջ է: Մենք բոլորս աշխատանքի մեջ աննախադեպ խնդիրների ենք բախվել, և մեր ֆինանսական անվտանգությունը վտանգված է: Համաճարակը հասել է, երբ մենք պատրաստվում էինք 2020 թվականի աշնան ամենամեծ իրադարձությանը: Մենք ստիպված էինք հարմարվել ներկայիս պայմաններին: Եվ մենք որոշեցինք համագործակցել այլ ստուգատեսների հետ», – մեջբերում է նամակը Տորոնտոյի փառատոնի մամուլի ծառայությունը:
Նյու Յորքի, Վենետիկի եւ Տելուրիդայի կինոփառատոններն ու Տորոնտոյի փառատոնն պանդեմիայի պայմաններում ստիպված են եղել վերաիմաստավորել իրենց ձևաչափերը, ծրագրերը և հանդիսատեսի հետ փոխգործակցությունը, ինչպես ասված է հայտարարության մեջ:
«Այս տարի մենք որոշել ենք հրաժարվել աշնանային փառատոներում մեր գործընկերների հետ մրցակցությունից և դրա փոխարեն պարտավորվել ենք համագործակցել: Մեր փառատոներն այժմ լավագույն ֆիլմերի համար միասնական հարթակ են: Մենք այստեղ ենք ծառայելու կինեմատոգրաֆիստներին, հանդիսատեսին, լրագրողներին, կինոարդյունաբերության բոլոր մասնագետներին եւ պահպանելու կինոյի էկոհամակարգի բարգավաճումը: Մենք պետք է անենք դա միասին», – հայտարարության մեջ հստակեցվում են կինոստուգատեսի կազմակերպիչները:
Տորոնտոյի միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա սեպտեմբերի 10-19-ը, միջոցառումների մի մասը տեղի կունենա առցանց, մի մասը՝ կենդանի: