Օգոստոսի 16-ին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում կայացել է Առաջին ալիքի հեռուստանախագծերի մրցույթի առաջին փուլը:
Մրցույթին ուղարկվել է 612 նախագիծ՝ մշակութային (98), կրթական (96), ժամանցային (82), հասարակական (72), նովելաշարեր (52), վավերագրական (42), մանկական (41), երաժշտական (27), սփյուռքին ուղղված (22), քաղաքական (4) և այլ ուղղվածության:
Հեռուստաընկերության գեղարվեստական խորհուրդը հրավիրյալ մասնագետների հետ հանդիպել է նախագծերի հեղինակներին, քննարկել հետագա գործակցության հեռանկարները: