«Մենք շարոնակում ենք ընդունել ֆիլմերը: Դրանք մինչ այժմ ուղարկվում են», – ասել է փառատոնի մամուլի քարտուղարը ScreenDaily պարբերականին:
Նա հավելել է, որ ամենամյա մամուլի ասուլիսը, որը հայտարարում է պաշտոնական ընտրության մասին, նախկինի պես պլանավորված է ապրիլի 16-ին Փարիզի կենտրոնում:
Ենթադրություններն այն մասին, որ Կաննի կինոփառատոնը կարող է չկայանալ, սաստկացել են մարտի 4-ին այն բանից հետո, երբ MIPTV բովանդակության շուկայի կազմակերպիչները հայտարարել են 2020 թվականի շուկայի կորոնավիրուսի պատճառով չեղարկման մասին, որը պետք է կայանար մարտի 30-ից ապրիլի 2-ը Կաննում:
Կաննի կինոփառատոնի ներկայացուցիչն ասել է, որ փառատոնի առջեւ ծառացած իրավիճակը տարբերվում է MIPTV-ի առջեւ ծառացած իրավիճակից:
«Մենք գործ ունենք տարբեր ժամանակահատվածների հետ: Այսօր, ինչպես փառատոնի, այնպես էլ շուկայի համար, վաղաժամ կլիներ խոսել այն միջոցառումների չեղարկման մասին, որոնք պետք է կայանային երկուսուկես ամիս անց», – ասել Է մամուլի քարտուղարը:
«Իհարկե, մենք մնում ենք կապի մեջ տեղական եւ ազգային իշխանությունների հետ եւ կհետեւենք նրանց առաջարկություններին, բայց հիմա ամեն ինչ անփոփոխ է՝ փառատոնը կկայանա»:
Marché du Film
Marché du Film-ի ղեկավար Ժերոմ Պայարը Screen-ին ասել է, որ «շատ վստահ է», որ շուկան տեղի կունենա, ինչպես նախատեսվում էր:
«Այսօր շուկան չեղյալ հայտարարելու բացարձակապես ոչ մի մտադրություն չկա», – ասաց նա: «Մենք նման չենք մյուս շուկաներին, մենք երկու ամիս անց ենք տեղի ունենում եւ շատ վստահ ենք, որ Կաննի կինոփառատոնը կկայանա»:
Կաննի կինոփառատոնը տեղի է ունենալու 2020 թվականի մայիսի 12-23-ը: Marché du Film-ը, որը անցկացվում է կինոփառատոնի օրերին ծավալելու է իր գործունեությունը 2020 թվականի մայիսի 12-21-ը: