Վերջերս հայտնի դարձավ Կաննի կինոփառատոնի տեղափոխման մասին, որը պետք է կայանար մայիսին: Դրա պատճառը COVID-19 կորոնավիրուսի բռնկումն է: Սակայն փառատոնային պալատին այլ կիրառություն են գտել, եւ այժմ այն ժամանակավոր ապաստան կդառնա ֆրանսիացի անօթեւանների համար:
Կաննի քաղաքապետարանի աշխատակցուհին պատմել է, որ նման որոշում է կայացվել կարանտինի պահպանման համար, քանի որ այս պահին մարդկանց արգելված է փողոցում գտնվել:
Բոլոր նրանց, ովքեր ներս են մտնում, ջերմաստիճանը չափվում է, ինչպես նաեւ տրամադրվում է անհրաժեշտ ամեն ինչ գիշերելու համար: Անօթեւաններին նույնիսկ թույլատրվում է բերել իրենց շներին, որոնց համար վանդակներ են տեղադրել:
Կաննի փառատոնի անցկացման նոր ամսաթիվ դեռ չի նշվում, սակայն ենթադրվում է, որ այն տեղի կունենա հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին: