«Multart+» ընկերությունը ներկայացնում է 2020 թվականին սպասվող «Կատարսիս» անիմացիոն ֆիլմի պաշտոնական թրեյլերը:
Ընկերությունը նախատեսում էր ներկայացնել կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը հայկական կինոթատրոների էկրանին հունիսի 1-ից, սակայն պրեմիերան հետաձգվեց կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված: Ֆիլմը «Multart+» անիմացիոն ստուդիայի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի համատեղ արտադրանքն է։ Բեմադրող ռեժիսորը՝ Արթուր Միքայելյանն է՝ «Անբան Հուռին» անիմացիոն մյուզիքլի հեղինակը, բեմադրող նկարիչը՝ Գայանե Բաբայանն է, կոմպոզիտորը՝ Գեղայր Խլղաթյանն է:
Կերպարներին հնչունավորել են Անուշիկ Առաքելյանը, Սերգուշ Բաբայանը, Գոռ Մնացականյանը։ Ինչպես նշում են ընկերության ներկայացուցիչները ֆիլմի բյուջեն մեծ չէ, բայց ամեն բան անում են, որ միջազգային շուկայում տեխնիկապես ընդունելի լուծումներով լինի՝ «Մենք ամեն բան անում ենք, որ «Անբան Հուռի» ֆիլմի համեմատ, մեկ քայլ առաջ լինի»: Հայաստանի ազգային կինոկենտրոնը այս նախագծին հատկացրել էր 10 մլն դրամ ֆինանսական աջակցություն:
Այլ մանրամասներ դեռ չեն բացահայտվում: