Անցյալ ամիս «Դեդփուլի» սցենարիստներ Ռեթ Ռիզը և Փոլ Վերնիկը հրաժարվել էին աշխատել «Կարիբյան ծովի ծովահենների» վերագործարկման ուղղությամբ, այդ պատճառով այժմ Disney-ը դուետի փոխարինող է փնտրում:
Ինչպես հաղորդում է Discussing Film պորտալը, այժմ ստուդիան որոշել է ֆրանշիզայի ռեբութը հանձնարարել Թերի Ռոսիոյին, որն ավելի վաղ սցենարներ էր գրել «Կարիբյան ծովի ծովահենների» առաջին չորս մասերի համար:
Ենթադրվում է, որ կապիտան Ջեք Ճնճղուկը Ջոնի Դեփի կատարմամբ չի վերադառնա նոր ֆիլմում: Պրոդյուսերները պատրաստվում են ծովահենուհի Ռեդին դարձնել ֆիլմի գլխավոր հերոս: Նա ծանոթ է Դիսնեյլենդի ատրակցիոնի այցելուներին: