ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է «Կինոարվեստի նախագծերի» դրամաշնորհային ծրագրի հայտերի ընդունման մեկնարկի մասին:
ԿԱՐԵՎՈՐ Է՝ «Կինոարվեստի նախագծերի» իրականացման նպատակով հայտարարված դրամաշնորհի հատկացման մրցույթին կինոարտադրության նախագծեր չեն ընդունվում:
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2023թ. հոկտեմբերի 16-ը, ժամը 10:00-ն։ Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում համակարգի կողմից։