Այսօրվա դրությամբ կինոթատրոնների աշխատանքն ամբողջությամբ դադարեցրած երկրներին միացել են Հունաստանը, Դանիան եւ Նորվեգիան: Առայժմ խոսքը երկու շաբաթվա մասին է: Սպասվում է, որ ամենամոտ ժամանակներս նրանց օրինակին կհետեւեն Շվեդիան եւ Ֆինլանդիան:
Ռումինիայում եւ Հունգարիայում իշխանությունները դեռեւս կարգադրել են սահմանել մինչեւ 100 մարդու մասնակցություն սեանսին: Իռլանդիայում զանգվածային միջոցառումների արգելման մասին համանման առաջարկություններն ընդունվել են ավելի քան հարյուր մարդու մասնակցությամբ:
Մինչդեռ Ֆրանսիայում CNC կինեմատոգրաֆիայի եւ անիմացիայի ազգային կենտրոնը միավորել է ջանքերը մշակույթի եւ աշխատանքի նախարարությունների հետ` նման բարդ ժամանակաշրջանում դիստրիբյուտորների եւ կինոթատրոնների աջակցության համար: Նրանց կողմից համատեղ մշակված ճանապարհային քարտեզը թույլ է տալիս կինոթատրոններին ցանկության դեպքում շարունակել աշխատանքը երկրի ամենախնդրահարույց շրջաններում նույնիսկ սրահների կիսադարկ լինելու պարագայում:
Կինոթատրոններին եւ դիստրիբյուտորներին թույլ կտան հետաձգել սոցիալական վճարումները բյուջե եւ արտոնյալ վարկերի հասանելիություն կտրամադրեն առկա վարկերի մարման համար: Բացի այդ, կառավարությունը խոստանում է օգնություն այն ընկերություններին, որոնք ստիպված են կրճատել աշխատակազմը կամ կրճատել իրենց բիզնես ակտիվությունը: Դա կլինեն մասնակի փոխհատուցումներ այն աշխատակիցներին, որոնք կորցրել են աշխատանքը կամ ստիպված են աշխատել կես օր:
Ֆրանսիայում Հոլիվուդյան եւ տեղական պրեմիերաներից շատերը տեղափոխվել են, սակայն, բացառությամբ մի քանի հարթակների, կինոթատրոնները շարունակել են աշխատանքը: Հաճախումների նկատելի անկում առայժմ չի նկատվել: Ընդ որում՝ հիվանդացածների թվով Ֆրանսիան Իտալիայից հետո Եվրոպայում երկրորդ տեղն է զբաղեցնում: