Հունիսի 17-ին՝ ժամը 10:00-ին տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ կինոյի ոլորտի օրենսդրության թեմայով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
«Մեր հանձնաժողովում այսօր հրավիրել էինք արտահերթ նիստ՝ քննարկելու կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների վերաբերյալ խորհրդարանական լսումներ անցկացնելու հարցը:
Որոշեցինք հունիսի 17-ին՝ ժամը 10:00-ին, անցկացնել լսումներ, որի ընթացքում կքննարկենք ինչպես ոլորտի առողջացմանը, այնպես էլ այն կարգավորելուն միտված օրենսդրական նախաձեռնություններին վերաբերող հարցեր:
Բոլոր շահագրգիռ անձինք և կազմակերպությունները հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող են զանգահարել 010 52 47 22 հեռախոսահամարին կամ գրել gkm@parliament.am էլ. հասցեին»,- գրել է Հայրապետյանը: