Մարտի 6-ին Առաջին ալիքի եթերում մեկնարկեց «Չտեսնված կինո» նոր հաղորդաշարը, որը հեռուստադիտողին կներկայացնի հետխորհրդային արտադրության հայկական ֆիլմեր: Հաղորդման վարողն է կինոգետ Րաֆֆի Մովսիսյանը:
Առաջին թողարկումը նվիրված էր Աննա Արևշատյանի «Բարի լույս» ժապավենին, որը լույս է տեսել 2016 թվականին: Ֆիլմի ցուցադրումից հետո այն քննարկում էին Զավեն Բոյաջյանը, Վահագն Տեր-Հակոբյանը, Աննա Սարգսյանը և Գոռ Թովմասյանը:
Հանրության կինոկրթությանը ուղղված այս կարևորագույն նախագիծը հեռարձակվելու է ամեն ուրբաթ Առաջին ալիքի եթերում: