Սեպտեմբերի 17-20-ը Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա XXI Կինո Էքսպո միջազգային ֆորում եւ ցուցահանդեսե, ինչպես նաեւ Սանկտ Պետերբուրգի միջազգային Քոնթենթ Ֆորումը (ՍՊբՄՔՖ): Միջոցառման գրանցումն արդեն բաց է:
Մասնակիցների թվում են կինոթատրոնային ցանցերի եւ կինոթատրոնների օպերատորներ Ռուսաստանի բոլոր տարածաշրջաններից, ԱՊՀ-ի եւ Բալթիայի երկրներից, օպերատորներ/առեւտրա-ժամանցային/բազմաֆունկցիոնալ համալիրների սեփականատերեր, դեւելոփերներ, ընկերությունների կառավարիչների ներկայացուցիչներ, առեւտրային եւ բազմաֆունկցիոնալ անշարժ գույքի ոլորտի այլ մասնագետներ, կինոստուդիաների, կինոընկերությունների, հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ, պրոդյուսերներ, կինոյի արտիստներ, կինոարտադրության կազմակերպիչներ, կինոարտադրության ոլորտի տեխնիկական մասնագետներ եւ այլն:
ՍՊբՄԿՖ-ին, Կինո Էքսպո ֆորումին և ցուցահանդեսին եւ Content Expo ցուցահանդեսին ամեն տարի մասնակցում են քոնթենթ ինդուստրիայի ավելի քան 3000 ներկայացուցիչներ աշխարհի ավելի քան 40 երկրներից: ՍՊբՄԿՖ-ի շրջանակներում տեղի կունենան կոնֆերանսներ, սեմինարներ, կլոր սեղաններ, գործարար հանդիպումներ, նոր տեխնոլոգիաների շնորհանդեսներ, ինչպես նաեւ ռուսաստանյան առաջատար կինոընկերությունների եւ համաշխարհային կինոստուդիաների բլոկբաստերների ֆիլմերի շնորհանդեսներ եւ ցուցադրություններ:
Սանկտ Պետերբուրգի միջազգային Քոնթենթ Ֆորումը բովանդակության արդյունաբերության գլխավոր բիզնես իրադարձություն է:
Բիզնես ծրագրի հիմնական ուղղությունները
Թեմատիկ հոսք. Կինո, TV, digital
ՍՊբՄԿՖ-ի լիագումար նիստը
Կոնֆերանս «Տեսալսողական քոնթենթը միասնական թվային միջավայրում՝ հեռուստատեսությունից և OTT-մեդիայից մինչև կինոթատրոններ և շարժական սարքեր։ Դիստրիբյուցիա և մատակարարում, մարքեթինգ, դրամայնացում»
Ռուս-չինական բովանդակության գագաթնաժողով
Filming in Russia միջազգային կոնֆերանս
«Բովանդակության արտադրություն. ներկայի և ապագայի տեխնոլոգիաներ» միջազգային կոնֆերանս
Տեսալսողական քոնթենթի ոլորտում մտավոր սեփականության պաշտպանության կլոր սեղան
Ֆոնդ Կինոյի միջոցառումներ
Թեմատիկ հոսք. Կինոթատրոններ
«Կինոթատրոնների բիզնես» միջազգային գիտաժողով
«Վարում եմ կինոբիզնես» բիզնես Ֆորում
Կոնֆերանսներ, սեմինարներ, կլոր սեղաններ, գործարար հանդիպումներ նվիրված կինոթատրոնների բիզնեսի արդիական խնդիրներին
Կինոթատրոնների բիզնեսի եկամտաբերության բարձրացմանը նվիրված միջազգային համաժողով
Նոր կինոտեխնոլոգիաների շնորհանդեսներ
Կինո Էքսպո համալսարան՝ կինոթատրոնների տեխնիկական մասնագետների որակավորման բարձրացման դասընթացների ծրագիր, սարքավորումների և տեխնոլոգիաների տեխնիկական նորույթների շնորհանդեսներ և ցուցադրություններ
«Ապագայի կինոթատրոն. նորարարություն կինոթատրոնների համար» կոնֆերենս
«Ամբողջ ստեղծագործական բովանդակությունը կինոթատրոնների համար. ներկան և ապագան. Մուլտսերիալներ, սերիալներ, օպերա/բալետ, համերգներ, ներկայացումների ուղիղ հեռարձակում, կինեմատոգրաֆի դասական երաժշտություն և այլն:» կոնֆերենս
Թեմատիկ հոսք. Առեւտրային եւ բազմաֆունկցիոնալ անշարժ գույքի ժամանցային ենթակառուցվածքը
Ռուսական և միջազգային կինոբիզնեսի ներկայացուցիչների, կինոարդյունաբերության ներկայացուցիչների և անշարժ գույքի ոլորտի մասնագետների գործնական շփման կենտրոն՝ ցանցային կինոթատրոնների օպերատորների / ժամանցային այլ կոնցեպցիաների և մշակողների / առևտրա – ժամանցային համալիրների և բազմաֆունկցիոնալ անշարժ գույքի օպերատոր ընկերությունների ներկայացուցիչների համար: