ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ օգոստոսի 26-ին անցկացրել է արտահերթ նիստ:
Հանձնաժողովի որոշմամբ՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի, մամուլի ու տեղեկատվության ենթահանձնաժողովին կից ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք կզբաղվեն Հեռուստատեսության եւ ռադիոյի ու Կինոյի մասին օրենքների մշակմամբ: Աշխատանքային առաջին խումբը կղեկավարի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Թեւոսյանը, իսկ երկրորդը՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը: