Կորեան նույնպես ցանկանում է տիեզերք թռչել: Հունիսին կմեկնարկեն նրա առաջին ֆիլմի նկարահանումները այդ թեմայով՝ «Հաղթանակ» (The Victory) վերնագրով: Պրեմիերան սպասվում է արդեն հաջորդ տարի:
Ռեժիսորական աթոռը զբաղեցրել է Չո Սոն-Խին («Տղա-մարդագայլը», «Ուրվական դետեկտիվը»): Գլխավոր դերերը կխաղան Կիմ Թի-Ռին («Սպասուհին») և Սոն Ջուն-Գին («Արևի ժառանգները»):
«Հաղթանակը» Հարավային Կորեայի եւ Չինաստանի միջեւ հարաբերություններում ջերմացման ակնհայտ հաստատումը: Վերջին տարիներին երկու երկրները չեն սերտացել քաղաքական ոլորտում, եւ դա ազդել Է կինեմատոգրաֆիական ոլորտի վրա. չինական վարձույթում կորեական ժապավենների քանակը կտրուկ նվազել է: Սակայն այժմ Հոնկոնգի Huayi Tencent Entertainment ընկերությունը 4,2 մլն դոլար է ներդրել «Հաղթանակի» արտադրության մեջ եւ Չինաստանում դրա վարձույթի իրավունք է ստացել:
Իհարկե, այդ $4.2 մլն-ը «Հաղթանակի» ամբողջ բյուջեն չեն և ոչ էլ կեսը: Հիմնական ծախսերն իր վրա է վերցրել կորեական Merry Christmas ընկերությունը: