Ընդհանուր հայտարարի էկած հայկական խոշորագույն կինոթատրոնները անցան կարանտինի: «Սինեմա Սթար» կինոթատրոնների ցանցը, «ԿինոՊարկը» և «Մոսկվա» կինոթատրոնը այսօր հայտարարեցին իրենց որոշումը: Նախնական տվյալներով՝ մայրաքաղաքի կինոթատրոնների դռները փակ կլինեն մինչև մարտի 23-ը:
Երեկ իրենց որոշումների մասին հայտնեցին Երևան քաղաքի «Հայաստան» կինոթատրոնը, «Նաիրի» կինոթատրոնը և Քաջարան քաղաքի «Քաջարան» կինոթատրոնը:
Հիշեցնենք, որ ամբողջ աշխարհում կինոթատրոնները փակվում են, կամ որոշակի սահմանափակումներ են ներդնում: Կինոթատրոնները փակվել են Հունաստանում, Դանիայում, Նորվեգիայում, Լեհաստանում, Չեխիայում, Ուկրաինայում, Ֆրանսիայում և շատ այլ եվրոպական երկրներում: Թեժ կետերում՝ Չինաստանում, Իտալիայում, Հարավային Կորեայում, Իրանում կինոթատրոնները նույնպես մնում են փակ: