Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարում է հայտերի ընդունում Ամերիկյան կինոակադեմիայի Օսկար հեղինակավոր մրցանակին՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում հավակնող ֆիլմերի նախնական ընտրության համար:
Կարող են ներկայացվել նաև վավերագրական և անիմացիոն ֆիլմեր։
Հայտերն ընդունվում են 2021թ. հուլիսի 26-ից սեպտեմբերի 06-ը (ներառյալ) info@armfilmacademy.am էլ․ հասցեով:
Դիմումի ձեւը կարող եք ներբեռնել այստեղ: Ներկայացված ֆիլմերը պետք է համապատասխանեն Ամերիկյան կինոակադեմիայի պահանջներին:
Մանրամասները՝ +37410 587971, +374 96 987878 հեռախոսահամարներով:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայաստանի ազգային կինոակադեմիայի կողմից Օսկարի էր առաջադրվել Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցություն ստացած «Սողոմոնի երգերը» ֆիլմը: Հայաստանյան պրեմիերան նախատեսված էր 2020 թվականի՝ ապրիլի 23-ին, սակայն ֆիլմը մինչ օրս դուրս չի եկել հայկակն վարձույթ: Պրեմիերան կայացել է ԱՄՆ-ում:
Վերջերս Սպուտնիկ Արմենիա կայքին տված հարցազրույցում «Երբ քամին հանդարտվի» ֆիլմի պրոդյուսեր Ջուլի Փարատյանը նշել էր, որ ֆիլմը նախատեսվում է ընդգրկել Օսկարի մրցավազքում: Ամենայն հավանականությամբ դա տեղի կունենա Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:
Հայկական ազգային կինոակադեմիան հիմնադրվել է 2011թ-ին: Ակադեմիայի հիմնադրման և գործունեության հիմնական նպատակն է կինոարտադրության խթանումը մեր երկրում: Հանդիսանալով հասարակական կազմակերպություն` այն միավորում է կինոարվեստում, ֆիլմարտադրության և կինոգիտության բնագավառներում նկատելի ավանդ ունեցող գործիչների: Գործունեությունն ուղղված է հայկական կինոյի հարուստ ժառանգությունը ներկայացնելու և ոլորտի այսօրվա առաջնթացի խթանմանը: