Հաճախ ենք կարդում քաղաքական հոդվածներ, որտեղ կարևորվում է թափանցիկությունը: Նոր Կառավարությունը, նպատակ ունենալով բարձրացնել մարդկանց վստահությունը պետական մարմինների նկատմամբ, ինչպես նաև պետական պաշտոնյաների պատասխանատվության աստիճանը, նախաձեռնում է տարբեր միջոցառումներ, որոնք ուղղված են պետական մարմինների աշխատանքի թափանցիկության ապահովմանը:
Տարբեր ոլորտների թափանցիկության արդյունքները մենք տեսնում ենք հեռուստատեսությամբ, կարդում ենք լրահոսը: Կինոարդյունաբերությունը այն ոլորտների ցանկից է, որի նորությունները մնում են մարդկանց նեղ շրջանակում կամ ընդհանրապես չեն հրապարակվում:
ԿինոՊրեսը արդեն անդրադարձել է Հայաստանի Ազգային Կինոկենտրոնի Եվրոպական կինոշուկայում ներկայությանը, որը անցկացվում էր Բեռլինի միջազգային կինոշուկայի շրջանակում: Ինքը՝ Կինոկենտորնը բազմիցս լույս է սփռել իր կատարած աշխատանքի վրա, սակայն, եթե այլ երկրներում մենք նկատում ենք արդյունքների արագ հրապարակում, Հայաստանում ամեն ինչ հակառակ է աշխատում: Տեղեկությունը կամ չի հրապարակվում, կամ ակնարկ է կատարվում, կամ կիսատ է հրապարակվում:
Եվրոպական կինոշուկան անցկացվում է փետրվարի 20-27-ը: Հետևելով այլ երկրների մամուլին մենք տեղեկանում ենք, որ Ռուսաստանը արդեն տեղեկացրել է իր գոծունեության արդյունքների մասին: Մոսկովյան 16 ընկերություններ «Created in Moscow. Russian films for global audiences» շնորհանդեսի շրջանակում ներկայացրել են իրենց նախագծերը Եվրոպական կինոշուկայում: Մոսկվայի արտահանման կենտրոնի կողմից «Ռոսկինոյի» հետ համագործակցությամբ կազմակերպված միջոցառումն այցելել են ավելի քան 80 միջազգային գնորդներ եւ պրոդյուսերներ: Այս մասին տեղեկանում ենք «Ռոսկինոյի» կայքից:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք գիտենք, որ տպագրվել է կատալոգ, որը պարունակում է տեղեկություն 2019-2020 թթ հայկական 50 ֆիլմերի մասին, և որ տաղավարում շատ հայեր են եղել, որոնք հանդիպել են Ուզբեկստանի և Վրաստանի ներկայացուցիչների հետ, այցելել են Film University Babelsberg համալսարան: Կինոկենտրոնի տեղեկատվության միակ աղբյուրը՝ իրենց ֆեյսբուքյան էջը կիսվում է Բեռլինում անցկացրած օրերի տպավորություններով, սակայն գործնական իրականությունը մնում է կադրց դուրս:
Հայկական կինոարդյունաբերույթան թափանցիկության մասին խոսելը դժվար է: Կինոկենտրոնի միջոցառումների մասին տեղեկանում ենք այն կադրերից, որոնք տեղադրվում են ֆեյսբուքյան էջում: Մեզ տեղեկացնում են բուն միջոցառման մասին, բայց ոչ արդյունքների մասին: Տարվա սկզբից Կինոկենտրոնը հասցրել է մասնակցել Ռոտերդամի կինոփառատոնին, Եվրոպական կինոշուկայում (Բեռլին), կազմակերպել «Կինոարտադրողների Համահայկական Ֆորում»: Բոլոր այս միջոցաժումները ավարտվել են արանց հաշվետվության և արդյունքների ներկայացման:
Հայաստանի Ազգային Կինոկենտրոնից ակնկալում ենք հաշվետվություն և տեղեկատվություն հայկական կինոնախագծերի վերաբերյալ: