Ռեժիսոր Տիգրան Առաքելյանի «Zako.Խակ պտուղ» («ՕնՕֆ» ստուդիա) անիմացիոն նախագիծը մասնակցելու է 2021 թվականի MIFA կինոշուկայում:
Մասնակցելով «Անեսի» միջազգային անիմացիոն կինոփառատոնի, Saqanima Georgian Animators Association-ի և «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային կինոփառատոնի կազմակերպած անիմացիոն ֆիլմերի նախագծերի զարգացման և փիչինգի աշխատարանում և ճանաչվելով լավագույնը՝ ժապավենը ստացել է անվճար հավատարմագրման հնարավորություն: «ՌեԱնիմանիա»-ն կփորձի գտնել աջակիցներ, որպեսզի հաղթող մասնակիցը կարողանա մեկնել «Անեսսի»:
Հիշեցնենք, որ «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային կինոփառատոնը՝ միանալով «Անեսի» (ANNECY) խոշորագույն միջազգային անիմացիոն կինոփառատոնի և Saqanima Georgian Animators Association-ի կազմակերպած 6-րդ անիմացիոն ֆիլմերի նախագծերի զարգացման և փիչինգի աշխատարանին, բացառիկ հնարավորություն էր ընձեռնել Հայաստանի անիմացիոն ֆիլմարտադրողներին ներկայացնել իրենց նախագիծը՝ անիմացիոն ֆիլմերի նախագծերի զարգացման և փիչինգի աշխատարանի շրջանակում։ Աշխատարանը իրականացվել էր առցանց ձևաչափով։