Հոլիվուդի օտարերկրյա լրագրողների ասոցիացիան (HFPA) հայտարարել է «Ոսկե գլոբուս» 77-րդ արարողության ամսաթիվը՝ տոնակատարությունը տեղի կունենա 2020 թվականի հունվարի 5-ին:
«Գլոբուսի» և «Օսկարի» անցկացման ժամանակահավածի տարբերությունը զգալիորեն կկրճատվի: Եթե նախկինում ավանդաբար եղել է մեկուկես ամիս, ապա այժմ՝ ընդամենը մեկ ամիս («Օսկարի» արարողությունը նախատեսված է 2020 թվականի փետրվարի 9-ին):
2019 թվականին «Ոսկե Գլոբուսը» վարել են դերասաններ Սանդրա Օն ու Էնդի Սեմբերգը: Լավագույն դրաման «Բոհեմական ռապսոդիան» էր, իսկ լավագույն երգիծական կամ մյուզիքլ ֆիլմ է ճանաչվել «Կանաչ գիրքը»: Առաջինը նաև Ռամի Մալեքին մրցանակ է բերել որպես լավագույն դրամատիկական դերասան, երկրորդը բավարարվել է սցենարիստների և Մահերշալա Ալիի արձանիկներով երկրորդ պլանի համար:
Հեռուստատեսային պարգևները տարան FX ալիքի «Ամերիկացիները» և Netflix-ի «Կոմինսկու մեթոդը»: Կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար Սեսիլ Բ. Դեմիլի պատվավոր մրցանակը ստացել է Ջեֆ Բրիջեսը: