Հայկական ազգային կինոակադեմիայի անդամների՝ օրերս տեղի ունեցած փակ, գաղտնի քվերակության արդյունքներով Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա 93-րդ մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում առաջադրվելու համար Հայաստանի կողմից կներկայացվի ռեժիսոր Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» լիամետրաժ խաղարկային ֆիլմը:
Կինոակադեմիան հայտ ներկայացրած հայկական ֆիլմերի ցուցակ չի ներկայացրել:
«Սողոմոնի երգրերը» Ֆիլմը պատմում է երեխաների ընկերության մասին, որը ավարտվում է սարսափելի Համիդյան սպանությունների արդյունքում, որոնք ներթափանցում են Օսմանյան կայսրություն 1894-1896 թթ-ին Սուլթան Աբդուլ Համիդ II- ի իշխանության օրոք: Ֆիլմը սկսվում է 1891 թ-ին, Կուտինայում՝ Անատոլիայում և ավարտվում է 1915 թ-ին Կ.Պոլսում` Կոմիտաս Վարդապետի վերջին համերգի ժամանակ: Ֆիլմի իրադարձությունները զարգանում են Կոմիտասի հոգևոր երաժշտության ֆոնի ներքո:
Դերերում՝ Արման Նշանյան, Սամվել Թադևոսյան, Տաթև Հովակիմյան, Սոս Ջանիբեկյան, Արևիկ Գևորգյան, Ժան Պիեր Նշանյան, Շաքե Թուխմանյան, Նարինե Գրիգորյան, Արտաշես Ալեքսանյան, Սլավա Սեյրանյան, Իռեն Այվազյան, Մերի Հովսեփյան:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ից Հայկական ազգային կինոակադեմիան հայտեր էր ընդունում Ամերիկյան կինոակադեմիայի Օսկար հեղինակավոր մրցանակին՝ «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում հավակնող ֆիլմերի նախնական ընտրության համար:
2021 թվականի փետրվարի 28-ին պլանավորված «Օսկարի» 93-րդ մրցանակաբաշխությունը հետաձգվել էր և այժմ կկայանա ապրիլի 25-ին: