Disney -ը պատրաստվում է մարտի 20-ին ավարտել 21st Century Fox-ի գնման գործարքը, հաղորդում է Variety-ն: 71 մլրդ դոլարի գործարքի շրջանակներում Disney-ի վերահսկողության տակ են անցնում Fox մալուխային ցանցերը, կինո և հեռուստաստուդիան, Hulu-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, ինչը հզոր աջակցություն կլինի տարեվերջին Disney+ սթրիմինգային ծառայության բացմանը:
Fox հեռարձակող ցանցը, ազգային մարզական ցանցերը և Fox News ալիքը կդառնան գործարքի արդյունքում առաջացած «նոր» Fox-ի մի մասը: Մարզային սպորտային ցանցերը Disney-ը պատրաստվում է վաճառել:
Disney-ի ներկայացուցիչներն արդեն հայտնել են ընկերության կառավարող կազմի մի շարք փոփոխությունների մասին, որոնք ուժի մեջ կմտնեն գործարքի փակմամբ:
Հիշեցնենք, որ 2017 թվականի վերջին հայտարարվել էր, որ Disney-ը գնում է 21st Century Fox: