Անցած D23 ցուցահանդեսում բոլորովին չի քննարկվել Fox-ի նախագծերի ապագան, ինչը հիասթափեցրել է «Իքս Մարդկանց» բազմաթիվ երկրպագուներին, որոնք մինչ այժմ չգիտեն, թե ինչ է սպասվում ֆրանշիզային Disney-ի հետ գործարքից հետո:
Միեւնույն ժամանակ, երկու աղբյուրներից տեղեկատվություն է ստացվել, որ ստուդիան հասցրել է անցկացնել «Նոր մուտանտներ» բազմաչարչար ֆիլմի վերջին տարբերակի թեստային ցուցադրությունները, եւ արդյունքն արժանի է ստացվել: Այս մասին Twitter-ի իրենց էջում գրել են Discussing Film-ի եւ Geeks Worldwide-ի լրագրողները:
Հիշեցնենք, որ Ջոշ Բունի ֆիլմն արդեն երկար տարիներ գտնվում է մշակման մեջ եւ ոչ մի կերպ չի հասնում մեծ էկրան: Ավելի վաղ նույնիսկ դերասանները հայտնել էին, որ չգիտեն, թե երբ դուրս կգա: Սակայն Comic Con-ից հետո հայտարարվել էր, որ պրեմիերան կկայանա 2020 թվականի ապրիլին, ուստի, եթե հավատանք թեստային ցուցադրությունների մասին տեղեկատվությանը, ապա կինոնկարը, այնուամենայնիվ, լույս կտեսնի: