RadarOnline պարբերականի աղբյուրը հայտնել է, որ դերասաններ Ռամի Մալեքը եւ Լյուսի Բոյնթոնը նշանվել են: Սիրելիները նախկինում քննարկել են ամուսնությունը, սակայն այժմ պարզ է դարձել, որ զույգը հույս ունի ամուսնանալ այս տարվա ընթացքում: Տոնակատարությունը տեղի կունենա Անգլիայում հարսնացուի հայրենիքում։
38-ամյա Ռամի Մալեքը եւ 25-ամյա Լյուսի Բոյնթոնը ծանոթացել են «Բոհեմական ռապսոդիա» բայոպիկի նկարահանումների ժամանակ, որտեղ խաղացել են սիրահարված զույգի՝ Ֆրեդի Մերկուրիին եւ Մերի Օսթինին: Այդ ժամանակից ի վեր նրանք սկսել են հանդիպել եւ միասին հայտնվել հանրության առջև: