Դերասանական կազմը «Էնոլի Հոլմս», սպին-օֆֆում, որը Շերլոկ Հոլմսի քրոջ մասին է, կլրացվի հետևյալ աստղային անուններով՝ որոշ ժամանակ առաջ հրապարակված Հենրի Կավիլին և Միլի Բոբբի Բրաունին, կավելանան Հելենա Բոնեմ Քարտերը և Ֆիոնա Շոուն («Սպանելով Եվային»):
«Էնոլա Հոլմսը» դառնալու է առաջին վեպի էկրանային տարբերակը, «Կորած մարկիզի գործը», գրող Նենսի Սպրինգերի շարքից: Տասնչորս տարեկան Էնոլան Շերլոկի և Մայքրոֆթ Հոլմսերի քույրն է: Այն ամենից հետո երբ կորում է նրա մայրը Էնոլային ցանկանում են ուղարկել գիշերօթիկ, բայց նա փախչում է: Այդ ամենի ընթացքում աղջիկը հետախուզում է երտասարդ վիկոնտի առևանգումը:
Էնոլայի մոր դերը խաղալու է Բոնեմ Քարտերը: Շոույի դերը գաղտնիք է: Հետաքրքիր է այն, որ երկու դերասանուհիներն էլ հանդիսացել են «Հարրի Փոթերի» ֆիլմաշարի դերակատարող (Քարթերը խաղացել է՝ Բելատրիս Լեսթրեյնջին, Շոուն՝ Պետունիա Դարսլին):
Մոտակա օրերին հայտնի դարձավ նաև այն, որ Շերլոկի դերը կատարելու է Հենրի Կավիլը: Ֆիլմի ռեժիսորը լինելու է Հարրի Բրեդբիրը, սցենարի հարցերով զբաղվել է Ջեք Տորնը: Ֆիլմը նկարահանվելու է հենց Բրաունի և իր քրոջ կողմից:
Այս տարի Բոնեմ Քարտերին հնարավոր է տեսնել «Թագը» սերիալի երրորդ եթերաշրջանում, որտեղ նա կվերամարմնավորի արքայադուստր Մարգարետին: