Disney հեռուստաալիքի ամենահայտնի շոուներից մեկը՝ «Լիզզի Մագուայրը», 2004 թվականին ավարտից հետո կրկին եթեր կվերադառնա: Նոր սերիալը կպատմի 30-ամյա Լիզզիի արկածների մասին, որն ապրում է Նյու Յորքում եւ արդեն բախվում է բոլորովին նոր խնդիրների: Գլխավոր հերոսուհին կրկին կխաղա Հիլարի Դաֆը, իսկ շոուն կներկայացնի բնօրինակի ստեղծող Թերի Մինսկին:
Հայտնի է նաեւ, որ սերիալում կհայտնվի Լիզիի անիմացիոն տարբերակը, որը ծանոթ է օրիգինալ շոուի երկրպագուներին: Նա կրկին մեկնաբանելու է այն ամենը, ինչ կատարվում է գլխավոր հերոսուհու հետ՝ բացահայտելով նրա իրական զգացմունքներն ու մտքերը:
Դեռ հայտնի չէ՝ կվերադառնան արդյոք այլ դերասաններ իրենց դերերին, թե ոչ: Սերիալը կթողարկվի Disney+ հարթակում: