Սեպտեմբերի 5-15-ը Կանադայում տեղի կունենա Տորոնտոյի 44-րդ միջազգային կինոփառատոնը / Toronto International Film Festival, որի համանախագահները՝ Ջոան Վիսենտեն եւ Քեմերոն Բեյլին, հայտարարել են, որ Օսկարի եռակի հավակնորդ Հոակին Ֆենիքսը կարժանանա TIFF Tribute Actor Award մրցանակին TIFF Tribute Gala Awards-ի գալա-համերգին, որն փառատոնի շրջանակներում առաջին անգամ տեղի կունենա:
Իր 35-ամյա կարիերայի ընթացքում Ֆենիքսը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Վարպետ», «Բնածին արատ», «Անցնել սահմանը», «Գլադիատորը» և «Նա»: Նա Օսկարի էր առաջադրվել «Գլադիատորը», «Վարպետ» եւ «Անցնել սահմանը» ֆիլմերում կատարած դերերի համար: Վերջինի համար նա ստացել է Ոսկե գլոբուս: Այս աշնանը վարձույթում կհայտնվի Թոդ Ֆիլիփսի «Ջոկեր» ֆիլմը, որում Ֆենիքսը գլխավոր դերակատարն է:
«Հոակին Ֆենիքսը, որն ունի ինչպես բնազդ, այնպես էլ անզուգական տեխնիկական հմտություններ, այսորվա լավագույն դերասաններից մեկն է, – ասաց Բեյլին: – Նա իր ողջ կարիերայի ընթացում ներդնում է յուրաքանչյուր դերի մեջ սուր ճշմարտություն: TIFF ուրախությամբ նշում է այս ականավոր գործչին»
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դերասանուհի Մերիլ Սթրիփը նույնպես այս տարի կարժանանա TIFF Tribute Actor Award մրցանակին: