Դերասան Հոակին Ֆենիքսը միացել է Ջեյն ֆոնդային եւ այլ ակտիվիստներին, որոնք մասնակցում են Վաշինգտոնում ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ բողոքի ակցիային: Նրան ձերբակալել են որոշ ժամանակ անց ոստիկանությանը չենթարկվելու համար:
Ֆոնդան ակցիան անցկացնում է վերջին մեկ ամսվա ընթացքում: Բողոքի ակցիաների նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել կլիմայի փոփոխության վրա: Ցուցարարների առջև իր խոսքում Ֆենիքսը շեշտեց իր ուտելու սովորությունները փոխելու և միսից և կաթնամթերքից հրաժարվելու անհրաժեշտությունը՝ «Կան բաներ, որոնք ես չեմ կարող հաղթահարել. այսօր, օրինակ, ես այստեղ թռչեցի ինքնաթիռով: Բայց ինչ կարող եմ անել, դա փոխել սննդի իմ նախասիրությունները»:
Ձերբակալվածների թվում են նաեւ դերասաններ Սյուզան Սարանդոնը, Մեգգի Ջիլենհոլը եւ Մարտին Շինը: Ավելի վաղ «Ոսկե Գլոբուս» մրցանակի հանձնման արարողության ժամանակ Ֆենիքսը դիմել էր գործընկեր աստղերին եւ խնդրել նրանց ավելի ուշադիր վերաբերվել բնությանը: Այժմ դերասանը «Օսկարի» գլխավոր հավակնորդն է «Ջոկերում» դերի համար: