Հոնկոնգի լիբերալ ընդդիմությունն ու ակտիվիստները կոչ են արել բոյկոտել «Իպ Ման 4» ֆիլմը, որում գլխավոր դերը կատարել է Չինաստանում եւ Հոլիվուդում մեծ ժողովրդականություն վայելող դերասան Դոննի Յոնը: Ինչպես հաղորդում է The Hollywood Reporter պարբերականը, պատճառը տարածքների վերամիավորմանը սատարող վերջինիս հայացքներն են:
Ցուցարարները Reddit-ի հարթակն օգտագործում են իրենց կոչերը տարածելու համար: Նրանք նաև հրատարակում են կինոնկարի առանցքային տեսարանները, որ փչացնեն նրանց տպավորությունը, ովքեր ամեն դեպքում պատրաստվում են այցելել սեանսը:
Ակտիվիստներին զայրացնում է, որ Դոննի Յոնը մասնակցել է պաշտոնական միջոցառումներին՝ նվիրված Հոնկոնգի նկատմամբ ՉԺՀ-ի ինքնիշխանության վերականգնման 20-ամյա հոբելյանին՝ պետության ղեկավարների հետ միասին: Նա նաեւ հրապարակայնորեն աջակցել է ինքնավար մարզի ոստիկանությանը, որը ստիպված է եղել ուժ կիրառել բողոքի ակցիաներին եւ փողոցային անկարգություններին խոչընդոտելու համար:
«Իպ Ման 4» ֆիլմը վարձույթում է հայտնվել 2019 թվականի դեկտեմբերի 20-ին: Նա հեշտությամբ գրավել է առաջատարի դիրքը չինական վարձույթում՝ իր պրեմիերայից հավաքելով ավելի քան 47 մլն դոլար: Ըստ սյուժեի՝ քունգ-ֆուի վարպետը ստիպված է մեկնել ԱՄՆ, արեւելյան մարտարվեստների երկու դպրոցների միջեւ հակամարտությունը հարթելու համար: