• Վերջին
  • Հանրաճանաչ
«Կատուներ». կարո՞ղ էր ավելի լավ լինել

«Կատուներ». կարո՞ղ էր ավելի լավ լինել

29.12.2019
«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

07.09.2026
Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

05.09.2026
«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

05.09.2026
Գովազդ
Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

30.08.2026
Կինոյի cash rebate ծրագրի շուրջ պաշտոնական հայտարարությունները իրար չեն համընկնում

«Երկու լուսին»-ին՝ 1,9 մլն դրամ․ cash rebate-ի բյուջեում մնացել է 13,2 մլն

24.08.2026
«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

24.08.2026
Նազիկ Ավդալյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի շուրջ տարաձայնությունների մասին

Նազիկ Ավդալյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի շուրջ տարաձայնությունների մասին

24.08.2026
«Հուզական արժեք» ֆիլմը՝ 38-րդ Եվրոպական կինոմրցանակաբաշխության գլխավոր հաղթող

Բացվել է European Film Awards 2027-ի հայտերի երկրորդ փուլը

23.08.2026
Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը

Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը

23.08.2026
«Հայաստանի կինոյի հիմնադրամը որևէ պատասխան չի տվել»․ Kissani Films-ը՝ Անսիի իրավիճակի մասին

Աշխատակազմը կրճատվել է, ծախսերը՝ աճել․ ի՞նչ է կատարվում Հայաստանի կինոյի հիմնադրամում

16.08.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Գրախոսություններ

«Կատուներ». կարո՞ղ էր ավելի լավ լինել

Հեղինակ՝ Դիանա Մարտիրոսյան
29.12.2019
Բաժին՝ Գրախոսություններ
Ընթերցման ժամանակ՝1 րոպե
«Կատուներ». կարո՞ղ էր ավելի լավ լինել
3
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Տարիներ առաջ, բրիտանացի կոմպոզիտոր, սըր Էնդրյու Լլոյդ Ուեբերը, հիմնվելով Նոբելյան մրցանակակիր, մոդերնիստ գրող և դրամատուրգ Թոմաս Էլիոթի  բանաստեղծությունների «կենդանական» շարքի վրա, ստեղծում է Բրոդվեյի պատմության մեջ ամենահաջողակ և հանրահայտ մյուզիքլներից մեկը՝ «Կատուներ»-ը։

Տարիներ անց, մեկ այլ հաջողակ բրիտանացի՝ օսկարակիր ռեժիսոր Թոմ Հուպերը, Universal ստուդիայի շնորհիվ, բեմադրում է դասական մյուզիքլը՝ վերածելով 27 երաժշտական համարից և երկու ակտից բաղկացած ստեղծագործությունը գրեթե երկու ժամանոց գիշերային ատրակցիոնի։

Ֆիլմային «Կատուներ»-ը ստացվել են ոչ միանշանակ և խիստ հակասական. համացանցում հայտնված առաջին իսկ թրեյլերից հետո, ամերիկյան (և որոշ չափով նաև համաշխարհային) Twitter-ը բարձրացրեց բողոքի և տարակուսանքի ալիք։ Ֆիլմային կերպարներն այնքան անբնական անտրոպոմորֆ համակարգչային են, որ կոտրում են կինոէֆեկտի զգացողությունն ու ստեղծում ավելի շուտ վիրտուալ իրականության տպավորություն։ Եթե «Ավատարի», «Մատանիների տիրակալ»-ի Գոլումի կամ «Կապիկների մոլորակի» պարագայում հանդիսատեսի առջև բացվում է նորաստեղծ էակ, իր ինքնուրույն և հստակ ուրվագծված դիմախաղով, վերջնական և ամբողջական արտաքին տեսքով, ապա Հուպերի կատուները նման են անավարտ և կիսամարդկային-կիսակենդանական արարածների, որոնք չեն ներշնչում կինոտրամադրության պատշաճ չափաքանակի վստահություն։

Սակայն եթե կինոդիտման ժամանակ հանդիսատեսի աչքը որոշ չափով կարող է սովորել հակասական (և գուցե վանող) էմոցիաներ առաջացնող համակարգչային գրաֆիկային, ապա ոչ հստակ մշակված սյուժետային նարատիվը և դերասանների իրարամերժ վոկալային տվյալների հետ մերվելը ավելի բարդ է։

Սկսենք դերասանական թիմից։ Բրիտանաամերիկյան փրոդաքշնը գլխավոր դերերը մարմնավորելու համար հրավիրել է ինչպես հայտնի և կոմերցիոն շուկայում կարևոր որմնախորշ զբաղեցնող երգիչների (Թեյլոր Սվիֆթ, Ջենիֆեր Հադսոն, Ջեյսոն Դերուլո), այդպես էլ կինոշուկայում դեռևս ոչ մեծ փորձ ունեցող նորեկների (Ֆրանչեսկա Հեյվորդ, Լորի Դևիդսոն) և նրանց կողքին շարել սիրված և հարգված պոպուլյար դերասանների՝ թեկուզ և տարբեր «տրամաչափի» (Ջուդի Դենչ, Իդրիս Էլբա, Ռեբել Ուիլսոն, Յան Մաքկելեն, Ջեյմս Քորդեն): Արդյունքում ստացվում է, որ դերասանական գործունեությամբ զբաղվող երգչուհի Ջենիֆեր Հադսոնը խիստ տարբերվում և ակնհայտ աչքի է ընկնում իր փայլուն վոկալային տվյալներով, մինչ բրիտանական կինոինդուստրիայի հսկաներ Ջուդի Դենչն ու Յան Մաքկելենը, որոնք համարվում են իրենց սերնդի լավագույնները դերասանները, զգալիորեն զիջում են երաժշտական տեսանկյունից։ Թեյլոր Սվիֆթի և վերոհիշյալ Դենչի առկայությունը նույն ստեղծագործության մեջ թե՛ երգեցողական, և թե՛ դերասանական տեսանկյուններից խիստ իրարամերժ է, ոչ հարմոնիկ և ստեղծում է զգալի դիսբալանս։

Բացի դրանից, եթե մյուզիքլի պարագայում իրար կողք կողքի խիտ շարված երաժշտական համարները և գրեթե առանց որևէ կինեմատոգրաֆիկ լուծումների ստեղծված պատմությունը տրամաբանական է, ապա ֆիլմի պարագայում պահանջվում է թռուցիկ, բայց որևէ նախապատմական կամ համարները միավորող ակնարկ։ Առաջին իսկ րոպեներից պատմության գլխավոր հերոսուհու՝ փողոցում հայտնված Վիկտորիա կատվի (Ֆրանչեսկա Հեյվորդ) պատմությունը կինոդրամատուրգիայի առումով հում է և թերի: Հանդիսատեսը տեսնում է կատվային իրականությունը հենց այս հերոսի աչքերով, սակայն չի բացահայտում իրեն մինչև վերջ։ Սցենարական տեսանկյունից անհեթեթ է թվում նաև գլխավոր չարագործ Մաքավիթիի (Իդրիս Էլբա) սյուժետային գիծը. անհասկանալի է, թե որտեղից է նա ստացել իր մոգական ուժը, ինչի համար է պայքարում կատվային պարահանդեսում հաղթող ճանաչվելու համար և ինչին է պետք կատվային դրախտ ընկնելը։ Նաև անհասկանալի է, թե որտեղ են տեղափոխվում Մաքավիթին և Բոմբալուրինան (Սվիֆթ), երբ հայտնաբերում են Դյութերոնոմիի (Դենչ) կորուստը։

Եթե այդ հարցերի պատասխանները ակնհայտ են և չունեն երկրորդ շերտի կամ որոշակի տրամաբանության կամ նախապատմության կարիք, ապա մեր առջև պարզապես կինոֆորմատին մաքսիմալ մոտ ստեղծված մյուզիքլ է, բայց ոչ առանձին և ինքնուրույն ֆիլմ արտադրություն։ Չկան երաժշտական համարների արանքում որևէ ծուղակ-բանալիներ, որոնք կարող են տրամադրել հանդիսատեսին կինեմատոգրաֆիկ ալիքի, ամեն ինչ շատ պլակատային է, բեմական և մյուզիքլի ակադեմիկ ոճին մոտ՝ օլդ-սքուլային։

Հնաոճ մթնոլորտը և բեմանկարչական ռետրո տրամադրությունը, հավանաբար, միակ էլեմենտներն են, որոնք քիչ թե շատ հաջողվել են տաղանդավոր ռեժիսոր Թոմ Հուփերի և իր թիմի մոտ, և դե, իհարկե, երգերից շատերը, այն էլ կատարված թիմային երգչախմբի կողմից, մխրճվում են ենթագիտակցության մեջ և անգամ գլխուղեղում, սակայն վերջինս տեղի է ունենում գրեթե քառասունամյա բնօրինակ ստեղծագործության երաժշտական հիմքի շնորհիվ։ Շնորհակալություն Էնդրու Լլոյդ Ուեբերին։

«Կատուներ» ֆիլմը ցուցադրվում է կինոթատրոններում դեկտեմբերի 26-ից:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Պիտակներ՝ գրախոսությունլրահոսԿատուներԿատուներըֆիլմ
Նախորդ նյութը

Հոնկոնգում կոչ են արել բոյկոտել «Իպ Ման 4»-ը Դոննի Յոնի հայացքների պատճառով

Հաջորդ նյութը

Ներկայացվել է «Կատարսիս» նոր հայկական անիմացիոն ֆիլմի թիզերը

Առնչվող Նյութեր

«Ոդիսական». ճանապարհ դեպի տուն, որը սկսվում է Տրոյայի ավերակներից

«Ոդիսական». ճանապարհ դեպի տուն, որը սկսվում է Տրոյայի ավերակներից

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
14.08.2026

Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսականը» հերոսի տուն վերադարձը վերածում է պատերազմի, պատասխանատվության ու սեփական արարքների գինը գիտակցելու ցավոտ ճանապարհի։

«Mother Mary»․ փոփ-սրբի թաղումը, որը չդարձավ մեծ կինոիրադարձություն

«Mother Mary»․ փոփ-սրբի թաղումը, որը չդարձավ մեծ կինոիրադարձություն

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
03.06.2026

Էնն Հեթուեյի «Mother Mary»-ն փոփ աստղի մասին գեղեցիկ, մութ և անհարթ ֆիլմ է՝ սիրո, կերպարի ու ինքնությունից ազատվելու մասին։

«Золотой дубль»: как не получилось кино про победу

«Արարատ 73». ինչպես չստացվեց հաղթանակի մասին ֆիլմը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
30.01.2026

«Արարատի» հաղթանակի պատմությունը խեղդվում է կլիպային մոնտաժի, վատ գրաֆիկայի և նոստալգիական պաթոսի մեջ՝ իրական մարզական դրամայի փոխարեն։

«Սպասուհին». իմպուլսիվ էրոտիկ թրիլլեր Սիդնի Սուինիի և Ամանդա Սեյֆրիդի մասնակցությամբ

«Սպասուհին». իմպուլսիվ էրոտիկ թրիլլեր Սիդնի Սուինիի և Ամանդա Սեյֆրիդի մասնակցությամբ

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
24.01.2026

Հայաստանյան վարձույթում այժմ կարելի է տեսնել «Սպասուհին» («The Housemaid»)՝ փակ տարածքում ծավալվող լարված էրոտիկ թրիլլեր շքեղ առանձնատան ներսում, գլխավոր դերերում՝...

Հաջորդ նյութը
Ներկայացվել է «Կատարսիս» նոր հայկական անիմացիոն ֆիլմի թիզերը

Ներկայացվել է «Կատարսիս» նոր հայկական անիմացիոն ֆիլմի թիզերը

  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    6 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 2
  • 5 ֆիլմ պոռնիկների մասին. մաս 1

    34 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • Արամ Ասատրյանի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի

    3 կիսումներ
    Կիսվել 1 Հրապարակել X-ում 1
  • Ներկայացվել է «Մի անգամ դպրոցում 2: Վերջին պահապանը» ֆիլմի թրեյլերը

    6 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 2
  • «Վենոմ 3. վերջին պարը» ֆիլմի առաջին թրեյլերը կարելի է դիտել

    18 կիսումներ
    Կիսվել 7 Հրապարակել X-ում 5
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: