Բերբանկում ուժեղ հրդեհ է բռնկվել, որն ընդգրկել է թփուտներով աճեցրած ամայի թփերը Warner Bros. ստուդիայի հիմնական գրասենյակային եւ արտադրական համալիրների անմիջական հարեւանությամբ: Այս մասին հաղորդվում Է Լոս Անջելեսի հրշեջ վարչության Twitter-ի պաշտոնական ալիքում:
Կրակի մարմանը մասնակցել են ինչպես հրշեջները և մասնագիտացված ավիացիան: Վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ տուժածներ եւ վիրավորներ չկան: Հրշեջներին հաջողվել է տեղայնացնել Warner Bros. շենքերից ընդամենը կես կիլոմետրի վրա բռնկված հրդեհը:
Նշենք, որ Կալիֆոռնիայում լուրջ հրդեհներ են մոլեգնում արդեն մեկ շաբաթ: Հոլիվուդյան շատ աստղեր ստիպված են եղել ժամանակավորապես լքել իրենց տները, այդ թվում՝ Առնոլդ Շվարցնեգերը, որը հրշեջներին շնորհակալություն է հայտնել «կրակի դեմ արդյունավետ եւ անձնուրաց պայքարի» համար:
Հոլիվուդի անմիջական մերձակայքում բռնկված հրդեհների եւ ուժեղ ծխի պատճառով ավելի վաղ ստիպված են եղել չեղարկել մի քանի հանդիսավոր պրեմիերաներ: Օրինակ, Paramount Pictures ստուդիան ստիպված էր հրաժարվել «Տերմինատոր. Մութ ճակատագրեր» ֆանտաստիկ մարտաֆիլմի թողարկմանը նվիրված միջոցառումներից: