Մարտի 16-ից ղազախական հայրենական կինեմատոգրաֆիայի ամենահայտնի գլուխգործոցները, որոնք մտել են ղազախական կինոյի «ոսկե ֆոնդ» այժմ կարելի է դիտել առցանց: Շ. Այմանովի անվան «Ղազախֆիլմ» կինոստուդիան հասանելի է դարձնում լեգենդար ֆիլմերի անվճար դիտումը:
Արդեն այսօր կինոստուդիայի YouTube ալիքում հասանելի են «Երգ Մանշուկի մասին», «Պահպանիր քո աստղը» և այլն: Հարկ է նշել, որ այսօրվա դրությամբ «Ղազախֆիլմ» ԲԸ-ի պաշտոնական YouTube-ալիքում տեղակայված է 4 լիամետրաժ եւ 15 կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ, որոնք ստեղծվել են անկախության տարիներին, ինչպես նաեւ ղազախական կինեմատոգրաֆի դասական Շաքեն Այմանովի ամբողջական ֆիլմագրությունը:
Կինոժռանգության պահպանման և տարածման նպատակով նման նախաձեռնություն են իրականացնում նաև այլ ետխորհրդային երկիրներ՝ Ռուսաստանը («Մոսֆիլմ», «Լենֆիլմ», «Սոյուզմւլտֆիլմ»), Բելառուսը («Բելառուսֆիլմ»), Ղրղզստանը («Ղրղզֆիլմ»):
Հաշվի առնելով ներկյաիս իրավիճակը, սա հիանալի տարբերակ է ծանոթանալու ղազախական կինեմատոգրաֆին: