Ինչպես հաղորդում է Tengrinews.kz կայքը՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել է կինեմատոգրաֆիայի մասին օրենքը:
Ֆիլմեր, որոնց վարձույթը և ցուցադրությունը իրականացվում է ոչ ղազախերեն, պետք է կրկնօրինակվեն, կամ ենթագրերով ապահովվեն, կամ ունենան ետկադրային հնչունավորում ղազախերեն լեզվով, բացառություն են կազմում ֆիլմերը որոնք ներկայացվում են սահմանափակ վարձույթում:
Ազգային ֆիլմերի վարձույթը պետք է իրականացվի ղազախերեն և, եթե անհրաժեշտ է, այլ լեզուներով: Նախկինում մշակույթի և սպորտի նախարար Արիստանբեկ Բուխամեդիուլին ասել էր, որ «Մշակույթի մասին» օրենքի գործող հոդվածը, որը առնչվում էր ֆիլմերի ղազախերեն պարտադիր կրկնօրինակմանը, դեկլարատիվ բնույթ էր կրում:
«Երկիր ներմուծվում է մոտ 300 ֆիլմ, փաստորեն ամբողջ կինովարձույթը իրականացվում է առանց ղազախերեն տարբերակի: Դրա հիմքում տարբեր խնդիրներ կան, որոնցից մեկն է ծախսատարությունը: Փաստացի պրոֆեսիոնալ կրկնօրինակման ծախսերը կարող են մի խանի անգամ ավելի գումար պահանջեն, քան կվերադարձնի այդ տարբերակների հասույթը: Չինաստանում, ԱՄՆ-ում ֆիլմերը ենթագրերով ապահովելը պարտադիր պայման է: Դա ամենա էֆեկտիվ տարբերակն է:» – պատմեց նախարարը, սենատում ելույթ ունենալու ժամանակ:
Օրենքով նաև արձանագրվում է ֆիլմերի տարիքային դասակարգումը (տարիքային սահմանափակում)
Համաձայն նոր օրենքին ֆիլմերի վարձույթը և ցուցադրությունը Ղազախստանի տարածքում իրականացվելու է միայն Պետական ռեգիստրում գրանցումից հետո և համաձայն տրամադրված վարձակալության վկայականի: Բացառություն են կազմում փառատոնային, սեմինարային, ռետրոսպեկտիվ ցուցադրությունները:
Ղազախստանի կրկնօրինակության պատմությունը սկսվեց 2010 թվականին «Մեքենաներ 2» անիմացիոն ֆիլմից: «Болашак» հիմնադրամի, Walt Disney Studios Sony Pictures Releasing և МЕЛОМАН ընկերություների համագործակցության արդյունքում ղազախերենը դարձել է Sony Pictures-ի 7 լեզուն և Disney-ի 39 լեզուն: