Ջենիֆեր Լոպեսի եւ Քարդի Բիի մասնակցությամբ «Մերկապարուհիները» քրեական կատակերգությունն արգելվել է ցուցադրել Մալայզիայում: Պատճառն այն է, որ նկարը գրաքննվել է «չափից ավելի անպարկեշտ բովանդակության» պատճառով:
Երկրի գրաքննության կոմիտեն նշել է, որ էրոտիկ պարերի, մերկ կրծքերի եւ թմրանյութերի տեսարանների ցուցադրումը «հանրային դիտման համար ոչ հարիր է»: «Մերկապարուհիները» պատմում են էլիտար ակումբի մի խումբ մերկապարուհիների մասին: Մեկ տարում, երբ երկիրը մոտենում է բանկային ճգնաժամին, նրանք որոշում են վերադարձնել իրենց կուտակումները եւ վրեժխնդիր լինել հարուստ հաճախորդներից:
Ավելի վաղ Մալայզիայում լրջորեն սրբագրել էին Էլթոն Ջոնի մասին կենսագրական «Ռոքետմեն» ֆիլմը (ժապավենում առկա էին գեյ-տեսարանն էր): Նման իրավիճակ է եղել նաեւ ԱՊՀ-ում. գեյ-տեսարանը, ինչպես նաեւ թմրանյութերի օգտագործումը կտրել էին, ֆիլմի ավարտական տիտրերից հանել են Ջոնի եւ նրա ամուսնու՝ Դեւիդ Ֆերնիշի հարսանեկան լուսանկարը: