Համացանցում հայտնվել է «Մալեֆիսենտայի» առաջիկա շարունակության առաջին հոլովակը՝ Անջելինա Ջոլիի եւ էլ Ֆանինգի մասնակցությամբ: Ֆիլմում նկարահանվել են նաեւ Միշել Պֆայֆերը, Ջունո Տեմպլը, Չիվետել Էջիոֆորը, էդ Սքրեյնը եւ Սեմ Ռայլին:
Ռեժիսորը Խոակիմ Ռոնինգն է («Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալները հեքիաթներ չեն պատմում»): Սիքվելի գործողությունը կծավալվի մի քանի տարի անց այն բանից հետո, երբ Մալեֆիսենտան անեծք էր դրել արքայադուստր Ավրորայի վրա: Ֆիլմը կշարունակի ուսումնասիրել հակասական չարագործի եւ ապագա թագուհու բարդ հարաբերությունները, ինչպես նաեւ կպատմի կախարդական անտառի համար պայքարում նոր թշնամիների եւ դաշնակիցների մասին:
Ֆիլմի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 17-ին: