Մորիկոնեն մահացել է երկուշաբթի գիշերը հռոմեական կլինիկաներից մեկում՝ ընկնելուց հետո ստացած վնասվածքի հետևանքով, հայտնում են իտալական լրատվամիջոցները: Ավելի վաղ նա հոսպիտալացվել էր ազդրոսկրի կոտրվածքով:
Էնիո Մորիկոնեի հուղարկավորությունը կլինի փակ, հայտնել է նրա ընտանիքը:
Կոմպոզիտորը երկու անգամ «Օսկար» է ստացել կինեմատոգրաֆում ունեցած ակնառու վաստակի եւ լավագույն երաժշտության համար: Նա իտալական և համաշխարհային կինեմատոգրաֆի ֆիլմերի համար սաունդթրեքի հեղինակ է եղել:
Առաջին հերթին Էնիո Մորիկոնեն հայտնի է դարձել՝ վեսթերների համար երաժշտություն գրելով:
Հայտնի ֆիլմեր, որոնց համար նա երաժշտություն է գրել՝ «Ինչ-որ մի բան», «Մի քանի դոլլարի համար», «Մի քանի ավել դոլլարի համար», «Լավը, վատը, չարը», «Մի անգամ վայրի արևմուտքում», «Մի անգամ Ամերիկայում», «Դեկամերոն», «Անձեռնմխելիները», «Լեգենդ դաշնակահարի մասին»:
2016 թվականին Նա «Օսկար» է ստացել «Անտանելի ութնյակը» ֆիլմի երաժշտության համար:
Հայաստանում Մորիկոնեն հատկապես հայտնի է դարձել Ժան Պոլ Բելմոնդոյի մասնակցությամբ «Պրոֆեսիոնալ» ֆիլմից հետո: